211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Ապարանում. հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի. սեփականատերը դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3001 դիտում article-date 16:15 16-01-2026
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտակայքում գործող ավտովերանորոգման կետերից մեկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները մարել են այնտեղ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատերը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ.-ն է, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հրդեհի հանգամանքները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր