14900 դիտում
16:26 07-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտովերանորոգման կետում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել և ներսում կա ատոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսապասարկման կետում կրակի տարածման դեմ պայքարել են կետի աշխատակիցներն ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նաև կայանված «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 40/2 հասցեում գործող ավտովերանորոգման կետում:
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վերանորոգման կետի սեփականատիրոջ և կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+