Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. ներսում և դրսում հայնաբերվել են արնանման հետքեր. վիրավորն էլ «Tesla»-ի սեփականատերն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է 15 թաղամասում հայտնի «Գարաժ Մաստերս Մոլ», որտեղից կանչ է ստացվել, որ վիրավոր քաղաքացի կա, սակայն բժիշկները ոչ մի վիրավորի չեն հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Գարաժ Մաստերս Մոլ» է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են որ 1 հոգու քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
«Գարաժ Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում և դրսում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր:
Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրից հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Արտաշես Ե.-ն է, ով իր աննձական օգտագործման «Tesla» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով բերել է նշված ավտովերանորոգման կետ և արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել, իսկ տեղեկություննները, թե իբրև «Գարաժ Մոլ»-ի նշված ավտովերանորոգման կետում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, հերքվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները այդ ամենը հերքող ապացույցներ են ձեռք բերել, այդ թվում՝ ավտովերանորոգման կետում ու դրսում տեղադրված տեսախցիկների նկարածը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։