211652_close_icon

Թուրքիան կաջակցի երկրաշարժից վնասված Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը. Մաշալյան

views-count949 դիտում article-date 16:16 07-01-2026
Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախօրեին՝ հունվարի 6–ին, հանդիպել է համայնքային մարմինների ներկայացուցիչներին։

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից հայտնում են՝ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ 2023 թ. փետրվարի 6-ի երկարաշարժի հետևանքով վնասված Իսքենդերունի շրջանում գտնվող 19-րդ դարի Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերանորոգմանը կաջակցի  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։

Նշվել է, որ նույն նախարարության աջակցությամբ առաջիկա օրերին պիտի իրականանա օպերային երգչուհի Ալիս Մանուկյանի մեծարանքի երեկույթ:

Մաշալյանը հիշել է նաեւ տարվա ընթացքում իրականացած մշակութային, գեղարվեստական եւ մարզական զանազան միջոցառումները՝ ընդգծելով, որ դրանք ցույց են տալիս համայնքի կենսունակ եւ արդյունավետ բնույթը։

Հավաքն ավարտվել է աղոթքով ու Տիրոջ տված օրհնությամբ։

Նմանատիպ նյութեր