211652_close_icon

Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք, բայց պետական միջամտությունն այս գործընթացին չի բացառվում. Սահակ Մաշալյան. Tert.am

views-count3175 դիտում article-date 17:22 24-03-2019
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքական ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական կանոնագիրք չկա: Նա այս մասին նշեց [url=https://www.tert.am/am/news/2019/03/24/sahak-mashalyan/2955892]Tert.am-[/url]ի հետ զրույցում՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացին: «1863թ․ հայկական Սահմանադրության ուղիներով ենք գնում: Ըստ դրա՝ եթե պատրիարքի աթոռը թափուր է, պետք է քաղաքական և կրոնական ժողովները հավաքվեն և տեղապահ ընտրեն: Բայց քաղաքական ժողով մենք չունենք: Հետևաբար կրոնավորները պետք է լինեն: Բայց դա էլ մի բարդություն է»,- ասաց նա: Սահակ Մաշալյանը պատմեց, որ սրանից առաջ եղած չորս պատրիարքները փոխանորդներով են ընտրվել, փոխանորդներն են կազմակերպել այդ ընտրական շրջանը: «Հետևաբար պետք է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքն անցնի: Այնուհետ մենք՝ եկեղեցականներս, պետք է որոշենք, թե ինչպես պետք է շարունակվի ընտրություններին նախապատրաստվելը՝ տեղահայո՞վ, թե՞ փոխանորդով: Երբ որ դա որոշվի, տեղապահի ընտրությունները կլինեն, և անմիջապես ընտրությունների նախաձեռնակ մարմին է ընտրվելու, և ընտրության աշխատանքները կսկսվեն»,- ասաց նա՝ նշելով, որ տեղապահի ընտրությունների գործընթացը՝ տեղապահին կամ փոխանորդին հանձնելու հարցը պետք է հստակեցնեն հոգևորականները և համայնքը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/24/sahak-mashalyan/2955892]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր