Բյուրեղավան քաղաքը տեղի իշխանությունների անգործության պատճառով վերածվել է մերկասառույց ճանապարհների, իսկ որոշ շենքերի բակերում էլ ստեղծվել են աղբի բուրգեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այս օրերին կարող ես անզեն աչքով նկատել, թե Երևանի որ վարչական շրջանների ղեկավարներն ու մարզերում էլ որ քաղաքապետերն են սրտացավ իրենց բնակիչների նկատմամբ, և դա հասկանալու համար բավական է այդ վարչական շրջաններում ու քաղաքներում շրջես ու կհամոզվես։
Երևանում կան վարչական շրջաններ, մարզերում էլ՝ քաղաքներ, որտեղ վարչական շրջանների ղեկավարների ու քաղաքապետերի շնորհիվ ճանապարհներից հեռացվել է ձյունը, կատարվել աղի ու ավազի խառնուրդով մշակում։ Իսկ կան վարչական շրջաններ ու քաղաքներ, որտեղ տիրում է բարձիթողի վիճակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման բարձիթողի վիճակ է նաև Բյուրեղավան քաղաքում, որտեղ մերկասառույց ճանապարհների պակաս չկա։ Անգամ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված դիսպետչերական կետում քաղաքային ու միջհամայնքային տրանսպորտի վարորդները չեն համարձակվում ավտոմեքենաները կայանեն, քանի որ չկա երաշխիք, որ կամ իրենց մեքենան ինքնաբերաբար չի շարժվի, կամ այլ մեքենա սառած ճանապարհի պատճառով չի բախվի մարդատար «Գազելներին»։
Իսկ որ էլ ավելի վատ վիճակ է, դա աղբահանությունն է։ Բյուրեղավանի քաղաքապետարանի չինովնիկները նույնիսկ չեն բարեհաճել հեռացնել դիսպետչերական կետի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության մոտ տեղադրված աղբամաններում և դրսում թափված աղբը։
Քաղաքի 1-ին թաղամասում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Սարի թաղ» կամ «Բաքվաշեն» հատվածում, գերեզմանների վերևի թաղամասում նույնպես գարշահոտ վիճակ է, աղբը օրերով չի հեռացվել։
Իսկ թափառող շներն էլ աղբի մեջ են փնտրում իրենց կերակուրը։
Մի՞թե Բյուրեղավանի քաղաքապետը ժամանակ չունի, որպեսզի հետևողական աշխատանքի արդյունքում խնդիրը լուծեն, ճանապարհները, այդ թվում՝ բակային, մշակեն աղ ու ավազով ու հեռացնեն արդեն քաղաքի որոշ հատվածներում ստեղծված աղբի բուրգերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի