211652_close_icon
views-count33972 դիտում article-date 10:49 11-07-2024

Մայրաքաղաքում կարծես վերականգնվում է հին ու վատ ժամանակները․ Արաբկիրում նույնպես աղբահանությունը դառնում է պատուհաս․ ամեն քայլափոխի ստեղծվել են աղբի բուրգեր՝ տիրելով գարշահոտություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Երևանում կարծես թե արմատավորվում են հին ու վատ ժամանակները, երբ աղբահանությունը դառնում է մի իսկական պատուհաս քաղաքացիների համար։ Արդեն 2 օր է՝ Արաբկիր վարչական շրջանում ամեն քայլափոխի ականատես կլինես աղբի բուրգերի։ Գրեթե փողոցների մեծ մասերում աղբարկղերը լցված են բերնեբերան, շատ տեղերում էլ աղբն արդեն տարածվում է մայթով ու կանաչ զանգվածով։

Արաբկիրը ունեցել բավականին հաջողակ ու սրտացավ թաղապետեր։ Նրանք են եղել Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արմեն Դանիելյանը և վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Ազատյանը։ Նշված անձանց գիշերը ժամը 1-ին, 2-ին, 3-ին, անգամ լուսաբացին կտեսնեիր, թե ինչպես են շրջում համայնքում ու երբ նման վիճակ էին նկատում, հաշված րոպեների ընթացքում աղբը հեռացվում էր, իսկ հիմա Արաբկիրի թաղապետ Ա․ Ազատյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, իսկ համայնքում աղբահանությունը մոռացության է մատնվել։ 

SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով արաբկիրցիներ արդարացիորեն իրենց վրդովմունքն ու զայրույթն էին հայտնում, որ աղբը չհեռացնելով ամառվա այս տապին տիրելու է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Ասում էին, որ երբ նկատում էին, որ մի փոքր աղբարկղերը լցվել են, զանգահարում էին Արաբկիրի թաղապետարան ու հաշված րոպեների ընթացքում թաղապետի հանձնարարականով արագ վերացնում էին խնդիրը։
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր