211652_close_icon

Աշտարակի քաղաքապետը հերթական անգամ ապացուցեց, որ ինքն ու իր աշխատակազմը կանգնած են բնակչի թիկունքին. քաղաքը մաքրվում է ձյան շերտից ու մերկասառույցից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2578 դիտում article-date 17:31 19-01-2026
Այն, որ Աշտարակ խոշորացված համայնքը՝ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և նրա աշխատակազմի գլխավորությամբ միշտ կանգնած է իր բնակչի թիկունքին, ակնհայտ է ու անհերքելի փաստ։ Բնակչի թիկունքին կանգնելու հանգամանքը միշտ ապացուցվում է Թ. Շահվերդյանի ու նրա թիմի բավականին արդյունավետ աշխատանքի ու բնակչի հետ սերտ կապի մւջոցով։

Այսօր՝ հունվարի 19-ին, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարը հերթական անգամ իր գործով ապացուցեց, որ իր համայնքը հանրապետության մի քանի քաղաքների նման նույնպես պատրաստ էր ձնամաքրման աշխատանքներին՝ գործի դնելով հատուկ տեխնիկաներ։

Այսօր Աշտարակ խոշորացված համայնքում ոչ միայն ճանապարհներից, այլև հետիոտնի համար անցման վայրերից է հեռացվում ձյունը ու մշակվում աղ ու ավազի խառնուրդով ։

Քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները անգամ հատուկ տեխնիկաներով «գրոհում» են բակային հատվածները, որտեղից հեռացնում են ձյունն ու մերկասառույցը։

Իզուր չէ, որ շատերը նշում են, թե Աշտարակի քաղաքապետի, նրա թիմի ու աշտարակցիների շնորհիվ Աշտարակում տները օր օրի թանկանում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր