211652_close_icon
views-count1094 դիտում article-date 17:44 04-02-2014

Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածն ամբողջովին մաքրվել է ձյան հաստ շերտից

Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան-Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։ Ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ԱՏՃ›› ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ երթևեկելի դարձել տրանսպորտային միջոցների համար: Ներկայում ճանշին աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի երթևեկելի հատվածի լայնացման, աղով և ավազով պաստառի մշակման աշխատանքներ: Ճանապարհահատվածի անցանելիությունն ապահովում են 6 ճանապարհաշինական տեխնիկա և շուրջ 24 աշխատող:

Նմանատիպ նյութեր