211652_close_icon
views-count3196 դիտում article-date 11:22 10-05-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ սեքսուալ բնույթի գործողություն իրականացնելու համար գումարային հարցի շուրջ ծագել է վեճ, որի ժամանակ 26-ամյա տղան ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն

Մայիսի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Նունուֆար Կ․-ն և հայտնել, որ ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 54 հասցեում սեքսուալ բնույթի գործողություն իրականացնելու համար գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ անձը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Առնակ Խ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինը նույն օրը ժամը 07։20-ի սահմաններում նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Առնակ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր