211652_close_icon

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում․ մինչ հրշեջների և պարեկների ժամանումը կրակի դեմ պայքարել են քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1975 դիտում article-date 18:52 30-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում՝ շենքերի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Մամիկոն Ճ․-ին պատկանող «Jeep Compass» ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր