15801 դիտում
22:52 17-05-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում. մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 1/7 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Աստվածատուր Կակոսյանն ու կրտսեր պարեկ Արսեն Թորոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:
Պարզվել է, որ այրվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները վարորդի հետ միասին մարել են հրդեհը:
Ժամանած հրշեջ-փրկարարներն էլ իրականացրել են հովացման աշխատանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Սուրեն Խ.-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+