211652_close_icon
views-count16895 դիտում article-date 09:51 04-07-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել Subaru Legacy մակնիշի ավտոմեքենայում․ մինչ հրշեջների և պարեկների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 2/1 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 35-ամյա Արամ Խաչատրյանին պատկանող Subaru Legacy մակնիշի ավտոմեքենայում, որը կայանված է եղել ավտոտնակում։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Դավիթ Փիրումյանն ու կրտսեր պարեկ Մհեր Հակոբյանը։ 

Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմացի անիվների կողային հատվածները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր