211652_close_icon

Երթևեկության քաոս՝ Երևանի Ռոստովյան-Մուրացան խաչմերուկում. անգամ շտապօգնության ավտոմեքենաները չեն կարողանում հիվանդին տեղափոխել հիվանդանոց. «աջաբսանդալի» վերածված երթևեկությունը կարգավորում են վարորդները, իսկ պարեկ չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2803 դիտում article-date 13:50 29-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Երևանի որոշ փողոցներում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ստեղծվել է քաոս։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում 3 ժամից ավելի է երթևեկությունը կաթվածահար է եղել, ստեղծվել է արհեստական խցանում և դրա պատճառը հոսանքի անջատումն է և պարեկների բացակայությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խաչմերուկում երթևեկությունը վերածվել է «աջաբսանդալի», ինչի պատճառով էլ անգամ շտապօգնության ավտոմեքենաները չեն կարողանում հիվանդին հասցնել հիվանդանոց կամ գնալ կանչի վայր։

Երթևեկությունը փորձում են կարգավորել վարորդները, իսկ որոշ անպատասխանատու վարորդներ էլ երթևեկում են հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների համար։

Թե երբ պարեկները կժամանեն ու կկարգավորեն երթևեկությունը, դեռ ևս անհայտ է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+

Նմանատիպ նյութեր