211652_close_icon

Երևանում՝ Մամիկոնյանց փողոցում՝ ՀՀ քննչական կոմիտեի մոտ, բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 40 րոպե է՝ պարեկ չի մոտենում, երթևեկությունն էլ կարգավորում են քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1408 դիտում article-date 17:27 20-08-2025
Այսօր՝ օգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: 
 
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ երթևեկությունը կարճ ժամանակում վերածվել էր «աջափսանդալի»: 
 
Վարորդներն ու քաղաքացիները նշում էին, որ 40 րոպե առաջ ահազանգել են 1-02, որպեսզի պարեկները մոտենան, սակայն այդպես էլ չեն մոտեցել: 
  
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեղեկանալով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանը նոր միայն 10 րոպե անց 2 պարեկային կարգախմբերի հետ մոտեցավ, իսկ մինչ այդ երթևեկությունը կարգավորում էին 2 երիտասարդ տղաներ: 
 
Այս պահին պարեկները պարզում են՝ արյդո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև ավտոմեքենայի վարորդի ու մոտոցիկլավարի ինքնությունը: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր