Աշտարակում վրաերթի ենթարկված անչափահաս երկվորյակ քույրերի և 18-ամյա աղջկա հարազատները ասում էին․«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ մեր երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում ու Ամանորը նշելու ենք նրանց հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 24-ին, տեղեկություն էր հրապարակել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում «Hongqi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետիոտնային անցման վրա 3 հետիոտներին վրաերթի ենթարկելու մասին։ Տեղեկացրել էինք, որ վրաերթի ենթարկվածներից 2-ը անչափահաս, 17 տարեկան երկվորյակ քույրեր են, մեկն էլ 18 տարեկան և վիրավորներին առաջինը օգնության էին հասել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նրանց տեղափոխել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել վրաերթի ենթարկվածների հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ու ասում էին․ «Ուզում ենք մեր երախտիքի ու շնորհակալանքի խոսքը ուղղել շտապօգնության բժիշկներին, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներին, որ նրանք շատ օպերատիվ ժամանեցին և մեր երեխաներին տեղափոխեցին հիվանդանոց, բայց քանի որ կար ավելի մասնգիտական միջամտության կարիք, նրանց տեղափոխեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հալալ է «Սուրբ Աստվածամայր»-ի բժիշկներին, ովքեր նույնպես ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ ու ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը։
Հիմա արդեն շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի մեր երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Կրկին շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին, ասելով, որ ձեր շնորհիվ մենք մեր Ամանորը ուրախ սրտով ենք դիմավորելու, ինչը ցանկանում ենք նաև Արագածոտնի շտապօգնության բժիշկներին, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ու բոլորին, ովքեր նման լավ լուրերը լսելիս ուրախանում են»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի հրապարակում, հետիոտնային անցման վրա Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Զավեն Վ․-ն իր վարած «Hongqi»-ով մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Նազենի Ե․-ին, 17-ամյա Ն․ Ա․-ին և 17-ամյա Ն․ Ա․-ին, ովքեր այնուհետև տեղափոխվել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել էր «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Վարդան Դավթյանը։
Դեպքի մաիսն ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածներից 17-ամյա Ն․ Ա․-ն և 17-ամյա Ն․ Ա․-ն երկվորյակ քույրեր են։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։