«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ երեկ Բուժականի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 և 7 տարեկան երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 18-ին, Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի բուժական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել էին «Opel» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ էին, 4-ամյա Թ. Գ.-ն և 4-ամյա Թ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները գտնվել են շոկային վիճակում, ունեցել են սալջարդ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի պրոֆեսիոնալ ու Հիպոկրատին տված երդմանը հավատարին բժիշկների շնորհիվ երեխաների կյանքին ալևս վտանգ չի սպառնում:
Նշված բժշկական կենտրոնում շտապ կարգով հրավիրված նեղ մասնագետների կողմից կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ ողջ ծավալով:
Երեխաները մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ:
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված չափահաս վիրավորների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել էին «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ էին, տեղափոխվել էին երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ էին գործել Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Քեֆոյանը:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։