«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ հանրապետությունը ցնցած վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս աղջնակի կյանքին այլևս վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու ցնցեց հանրապետությունը։
SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր հետաքրքրվում էին երեխայի առողջական վիճակով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան և մայրը, շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, ողջ և առողջ են։
Տեղի բժիշկների հոգատար աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ էին, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, «Kia»-ի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակյանն ու պարեկ Արման Բաբայանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ «Kia»-ն տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը, որը արձանագրվել էր դեպքի վայրում տեղադրված տեսախցիկի կողմից:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։