211652_close_icon

Վրաերթ՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակի հրապարակում 34-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 աղջկա․վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց․ երկուսը անչափահաս երկվորյակներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2083 դիտում article-date 23:14 24-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի հրապարակում, հետիոտնային անցման վրա Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Զավեն Վ․-ն իր վարած «Hongqi»-ով մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Նազենի Ե․-ին, 17-ամյա Ն․ Ա․-ին և 17-ամյա Ն․ Ա․-ին, ովքեր այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Վարդան Դավթյանը։

Դեպքի մաիսն ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածներից 17-ամյա Ն․ Ա․-ն և 17-ամյա Ն․ Ա․-ն երկվորյակ քույրեր են։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր