Հրդեհ՝ Սյունիքի մարզում. ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրի տներից մեկում կրակ ու ծուխ են նկատվում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկի հրշեջ-փրկարարներ, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերն ու գյուղացիները, ապա ժամանած փրկարարները:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։