211652_close_icon
views-count20898 դիտում article-date 12:05 21-11-2023

Հրդեհ՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի 18-րդ փողոցի մանկապարտեզի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 32 տանը կից խորդանոցում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր