211652_close_icon

Կաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը

views-count997 դիտում article-date 10:41 25-12-2025
Միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը` Սուրբ Ծնունդը: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի մի շարք երկրների ուղղափառները, լյութերականները և բողոքական այլ ուղղությունների ներկայացուցիչներ:

Հիսուսը (Արաբերեն Իսա) իսլամի հարգված մարգարեներից  է։ Հիսուսը մեջբերվում է Ղուրանում տասնվեց տարբեր հատվածներում: Ղուրանում հիշատակվում է, Հիսուսը ծնվեց կույս Մարիամից: Նաև նշվում է, որ Հիսուսը Սուրբ Ոգով  ամրապնդվեց:

Ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում:

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսությունը շնորհավորում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր