211652_close_icon
views-count6302 դիտում article-date 16:45 24-12-2017

Հայաստանի Կաթոլիկ եկեղեցին այսօր Սուրբ Ծնունդ է նշում

Հայաստանի կաթոլիկ եկեղեցին այսօր` դեկտեմբերի 24-ին, նշում է Սուրբ Ծնունդը: Գրիգորյան օրացույցով Սուրբ Ծնունդը, որը Հուլյան օրացույցից 14 օր առաջ է նշվում, դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ են տոնում՝ կաթոլիկներ, բողոքական մի քանի դավանանքներ, ինչպես նաև բողոքականներ: Դեկտեմբերի 24-ը Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդների և բողոքական համայնքների համար Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն ընդառաջ ճրագալույցով է սկսվում: Կաթոլիկները բազմօրյա պաս չեն պահում, սակայն պարտավոր են սպասման 4 կիրակիներին տոնին պատրաստվել ապաշխարանքով, հաղորդությամբ, իր հոգևոր կյանքի հանդեպ մեծ կենտրոնացվածությամբ

Նմանատիպ նյութեր