211652_close_icon
views-count1147 դիտում article-date 15:35 22-10-2026

«Ամիօ» բանկի պաշտոնյաներից մեկի նկատմամբ քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել․ նրա տված կեղծ փաստաթղթով քաղաքացին մեկ այլ բանկից խոշոր չափի վարկ է ստացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «Ամիօ» բանկի Մալաթիայի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթի նախաքննության ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է, որ «Ամիօ» բանկի Մալաթիայի մասնաճյուղի կառավարիչ Ֆելիքս Քոչարյանը կազմել և Ղևոնդ Ավագյանին է իրացրել կեղծ տեղեկանք այն մասին, որ Ղ․ Ավագյանի՝ «Ամիօ» բանկ ՓԲԸ-ի թիվ... վարկային պայմանագրով՝ 21 միլիոն դրամի չափով, թիվ... վարկային պայմանագրով՝ 15 միլիոն դրամ գումարի չափով և թիվ... վարկային պայմանագրով՝ 6 միլիոն 200 հազար դրամ գումարի չափով Երևանի թաղամասերից մեկի հողատարածքի գրավադրմամբ վարկերը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ամբողջությամբ մարվել են։

Քննչական բաժինը պարզել է, որ այդ կերպ Ֆ․ Քոչարյանը կեղծել և անձամբ Ղ․ Ավագյանին է իրացրել առևտրային ընկերության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող և իրավունք վերապահող փաստաթուղթ։ 

Նշված տեղեկանքը Ղ․ Ավագյանը 2023 թ դեկտեմբերի 27-ին ներկայացրել է «Արարատբանկի» Դավթաշենի մասնաճյուղ, որի հիմքով նույն օրը նշված բանկից ստացել է վարկ՝ այդ կերպ օգտագործելով առևտրային ընկերության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից