Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տան գողին վնասազերծելիս տանտերը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ․ վերջինը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց գիտակցության չգալով մահացել է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, և ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է, ում ինքնությունը իրավապահները պարզում են։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչ Արթուր Եթիմյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են, թե որտեղ ինչ հանգամանքներում և ում կողմից է հրազենային վնասվածք ստացել մահացածը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական, համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գողություն անելու նպատակով Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, տանտերը նկատել է, ինչի ժամանակ էլ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, ով հրազենային վնասվածք է ստացել և «Nissan Sentra»-ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։