211652_close_icon
views-count1537 դիտում article-date 18:52 12-08-2019

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդի հետ

Օգոստոսի 10-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ Գիորգի Միկլոշ Յակուբինիի հետ (György Miklós Jakubinyi): Ողջունելով դեսպանին` արքեպիսկոպոս Յակուբինին իր գոհունակությունը հայտնեց դեսպանի՝ Ալբա Յուլիայի կաթոլիկ առաջնորդարան կատարած առաջին այցի կապակցությամբ։ Դեսպան Մինասյանը, անդրադառնալով Ռումինիայի և, մասնավորապես, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի նշանակալի պատմական անցյալին, նշեց, որ այն ներկայումս հանդիսանում է ռումինահայ համայնքի կարևոր և անբաժանելի մասը: Զրուցակիցները քննարկեցին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգությանը։

Նմանատիպ նյութեր