211652_close_icon
views-count9082 դիտում article-date 11:32 06-01-2017

Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հին ավանդույթի համաձայն՝ հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը նշում է մեկ օրում՝ հունվարի 6-ին, որը նաև անվանվում է Աստվածահայտնության տոն, մինչդեռ այլ եկեղեցիներ նշում են առանձին՝ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 7-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին կամ հունվարի 19-ին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան Սուրբ պատարագը, որին հաջորդում է Ջրօրհնեքը. խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Պատարագ մատուցող քահանան խաչն իջեցնում է ջուրն այնպես, ինչպես Հիսուսն օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Ապա մեռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Սովորույթի համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն: Իսկ Սուրբ ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս», ի պատասխան լսելով՝ «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»: [b]Տեսանյութը՝ [url=http://www.azatutyun.am/]Ազատություն TV[/url]-ի[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր