Հայաստանում նկատվում է խարդախությունների աճ. Մասիսի ոստիկանները 9 օր է գիտեն խարդախություն կատարողի ինքնությունը, սակայն կամ անզոր են, կամ չեն ցանկանում հայտնաբերել նրան
Վերջին տարիներին խարդախության դեպքերի աճ է նկատվում Հայաստանում, սակայն ցավալի է, որ շատ դեպքեր մնում են չբացահայտված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական խարդախության դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում, սակայն 9 օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կամ չեն կարողանում, կամ ցանկություն չունեն հայտնաբերելու խարդախություն կատարողին այն դեպքում, երբ տուժածը փաստերով նրանց տեղեկացրել է կատարողի մասին։
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Մ. Ա.-ն և հայտնել, որ այդ օրը Facebook սոցիալական կայքից ավտոմեքենա գնելու նպատակով կապնվել է մի հեռախոսահամարի բաժանորդի հետ և վերջինիս կողմից տրամադրած բանկային քարտային հաշվեհամարին Մասիս քաղաքի նշված բանկի վճարային տերմինալից փոխանցել է 350 հազար դրամ ու րոպեներ անց վերջինս չի պատասխանել իր հեռախոսազանգերին։
Այնուհետև քաղաքացուն հրավիրել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ կատարվածի մասին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, ինչի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում խարդախություն հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խարդախություն կատարողը Երևանում հաշվառված 30-ամյա Կարեն Ե.-ն է, ում մասին տեղյակ են ոստիկանության Մասիսի բաժնում, սակայն մինչ օրս իբրև թե չեն կարողանում հայտնաբերել նրան։
Այն, որ 20-րդ դարում նման պատասխան կտան Մասիսի ոստիկանները, ոչ միայն զարմանալի է, այլև «եփած հավի ծիծաղը կգա», թե ինչու չի հայտնաբերվել կամ չհայտնաբերելու համար ինչու Մասիսի ոստիկանները հետախուզում չեմ հայտարարել խարդախի նկատմամբ, նույնպես զարմանալի է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։