211652_close_icon
views-count1035 դիտում article-date 17:29 09-06-2022

Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն-քննարկում՝ նվիրված Դատական կատարողի 15-րդ համաշխարհային օրվան

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 9-ին, Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն-քննարկում՝ նվիրված Դատական կատարողի 15-րդ համաշխարհային օրվան։ Ամենամյա այս միջոցառմանը տարբեր ձևաչափերով մասնակցում են Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) անդամ-պետությունները։ Այս տարի  քննարկման թեման է «Հարկադիր կատարողը՝փոփոխվող աշխարհում կայունության համար պայքարող»։

Գլխավոր հարկադիր կատարողը բացման իր խոսքում անդրադարձել էԴատական կատարողների միջազգային միության հետ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետ ու ակտիվ համագործակցությանը`միջազգային գործընկերության ամրապնդման, հարկադիր կատարման ոլորտի բարեփոխման,կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործընթացում ծագած խնդիրների լուծման ուղիների հարցում Միության կողմից միջազգային լավագույն փորձի հիման վրա խորհրդատվության տրամադրման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այս տարի քննարկվող թեման մեզ համար ևս կարևորէայն իմաստով, որ հետքովիդային և հետպատերազմական իրավիճակում՝ փոփոխվող իրողությունների ֆոնին, հարկադիր կատարողն իր ամենօրյա աշխատանքով հաղթահարում է նոր մարտահրավերներ՝ ի պաշտպանություն Ծառայության շահառուների իրավունքների։

Թեմատիկ խորհրդակցությանը զեկույցներով են հանդես եկել Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնականներ Վարդուհի Պետրոսյանն ու Էլինա Գեղամյանը, ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, ՀԿԱԾ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանը։

Բանախոսներնիրենց ելույթներում անդրադարձել են հետճգնամային իրավիճակում Ծառայության և ԴԿ միջազգային միության միջև փոխգործակցությանը, հարկադիր կատարման ոլորտում իրականացվածբարեփոխումներին, դրանց շարունակականությանը, դատական պաշտպանության հիմնարար իրավունքի երաշխավորման և իրացման համատեքստում հարկադիր կատարման համակարգի կայունության և կանխատեսելիության կարևորությանը, ճգնաժամային իրավիճակներում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում ճգնաժամային և հակաճգնաժամային հաղորդակցության հստակ ռազմավարության մշակման անհրաժեշտությանը։

Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է 2015 թվականից: 1952 թվականին ձևավորված Միությանն այսօր անդամակցում է ավելի քան 96 պետություն։
 
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
 

Նմանատիպ նյութեր