6669 դիտում
19:50 02-09-2016
Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
Մարզային այցելությունների շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։ Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանային բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքները, առկա խնդիրները։
Մարզային բաժնում՝ Արմավիրում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ընդգծվել են Ծառայության առջև դրված խնդիրների անխափան կատարման կարևորությունն ու գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։ «Իրականում հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող։ Այն պահանջում է և՛ մասնագիտական պատշաճ գիտելիքներ, և՛ պատասխանատվության բարձր զգացում, և՛ նվիրվածություն ու նրբանկատություն։
Ձեր ամենօրյա աշխատանքում ըմբռնումով մոտեցեք քաղաքացիների խնդիրներին՝ հավատարիմ մնալով ձեր կոչմանը»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ նշել է աշխատանքում յուրաքանչյուր հարկադիր կատարողի նախաձեռնող լինելու կարևորությունն ու տվել համապատասխան հանձնարարականներ։
Նմանատիպ նյութեր
15196 դիտում
21:59 29-04-2016
Նախագահի հրամանով նշանակվեց դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
517 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
694 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
706 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին