Կոտայքի մարզում պարգևատրվեցին 25-օրյա վարժանքների մասնակիցները․ նրանց մեջ էր նաև Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, ում պարգևը հանձնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2023 թվականից ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց վարժական հավաքների բովանդակության ու տևողության մեջ, և այդ փոփոխությունների արդյունքում վարժական հավաքները եռամսյայից անցում կատարեցին 25-օրյայի։
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Աբովյան քաղաքում էին հավաքվել մարզի ղեկավար կազմը՝ մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ։
Ներկա էին նաև մարզի քաղաքապետերը, վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Ելույթով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Ա․ Սահակյանը և այլ պաշտոնյաներ։
Պարգևատրվածների մեջ էր նաև Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, ով ինքնակամ իր համայնքի մի քանի բնակիչների հետ նույնպես մասնակցել է 25-օրյա վարժանքներին։
Վարժանքների մասնակիցներին պարգևները հանձնեց գլխավոր շտաբի պետը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի