Միայն համախմբվածությամբ և մեր երկրի ու համայնքի հանդեպ նվիրվածությամբ կարող ենք կերտել ապահով, զարգացած և բարեկեցիկ ապագա․ Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոև
Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։
Սահմանադրությունը մեր անկախ պետականության կարևորագույն հիմքն է, որը սահմանում է մեր իրավունքներն ու պարտականությունները, ամրագրում ժողովրդավարության, արդարության և օրենքի գերակայության սկզբունքները։ Այն կոչված է ծառայելու յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի, հասարակության համերաշխության և երկրի կայուն զարգացմանը։
Այս կարևոր օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հզոր պետությունը կառուցվում է օրենքի նկատմամբ հարգանքով, փոխադարձ պատասխանատվությամբ և միասնական աշխատանքով։ Միայն համախմբվածությամբ և մեր երկրի ու համայնքի հանդեպ նվիրվածությամբ կարող ենք կերտել ապահով, զարգացած և բարեկեցիկ ապագա։
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն, առողջություն, բարօրություն ու նոր ձեռքբերումներ, իսկ մեր հայրենիքին՝ կայունություն, անվտանգություն և անսպառ առաջընթաց։
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։