211652_close_icon
views-count5008 դիտում article-date 22:18 09-06-2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր