211652_close_icon
views-count763 դիտում article-date 11:07 10-11-2026

Համայնքի կայուն զարգացումը հնարավոր է միայն միասնական աշխատանքի արդյունքում․ Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՖԵԼԻՔՍ ՄԻՐԶՈԵՎԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրն է։

Այս նշանակալի օրվա առթիվ շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ համայնքային ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և ոլորտի բոլոր պատասխանատուներին։

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական կառավարման կարևորագույն ինստիտուտներից է, որի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է պատասխանատվությամբ, հետևողական աշխատանքով, թափանցիկությամբ և բնակչության հետ շարունակական ու արդյունավետ համագործակցությամբ։

Համոզված եմ, որ համայնքի կայուն զարգացումը, բնակիչների խնդիրների լուծումը և հանրային վստահության ամրապնդումը հնարավոր են միայն միասնական աշխատանքի, կառուցողական երկխոսության և յուրաքանչյուր քաղաքացու կարծիքի ու առաջարկության նկատմամբ պատշաճ ուշադրության արդյունքում։

Մեր առաջնահերթությունը պետք է լինի բնակչի շահերից բխող որոշումների կայացումը, համայնքային խնդիրներին օպերատիվ արձագանքումը և համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի հետևողական իրականացումը։

Մաղթում եմ տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական հաջողություններ, անսպառ եռանդ, պատասխանատու և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր համայնքների բարօրության և զարգացման։

Նմանատիպ նյութեր