Վրաերթ Կոտայքի մարզում․ «Nissan»-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գեղամ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղիի գլխավոր ճանապարհին՝ դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա տղայի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կարեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Արամյանն ու Շողիկ Կիրակոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։