211652_close_icon
views-count19092 դիտում article-date 09:51 23-02-2023

Արարատի մարզում 36-ամյա վարորդը Նարեկ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Արմեն Հարությունյանը, Դավիթ Արշակյանն ու նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերոբ Սաֆարյանը։ 

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սուլթանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա․ Հակոբյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր