211652_close_icon
views-count55915 դիտում article-date 11:54 04-04-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Mitsubishi»-ն բախվել է ՀՀ ՊՆ «Kia»-ին, «Kia»-ն «Mercedes»-ին, վերջինն էլ մեկ այլ «Mercedes»-ի. «Mitsubishi»-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. «Kia»-ն էլ լքել էր դեպքի վայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 67-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Kia» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Kia»-ն էլ առաջ ընթանալով բախվել է իր առջևով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքնային:

Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Kia»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիորսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վահրամ Սարդարյանն ու կրտսեր պարեկ Արմեն Աբրահամյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժն պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկներն ու քննչական բաժինը կարճ ժամանակում հայտնաբերեցին վթարից հետո դեպքի վայրը լքած «Kia»-ի վարորդին, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը մեքենայով ներկայացավ դեպքի վայր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է, երբ «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյան

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր