Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը հերթական անգամ ապացուցեց, որ գործի մարդ է․ դեռ 24 ժամը չլրացած՝ 160 ընտանիքի խնդրանքը իրականություն դարձավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին էին դիմել Պտղնի բնակավայրի մոտ 160-ից ավելի տների բնակիչներ և խնդրել էին, որպեսզի Է․ Բաբայանի միջամտության արդյունքում Պտղնիի թիվ 13-րդ փողոցում, հնարավորության սահմաններում, արտաքին լուսավորության հարցը լուծվի։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, 24 ժամը դեռ չլրացած, Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայանի հանձնարարականով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները վաղ առավոտից սկսել են նշված փողոցում LED լույսերի տեղադրման աշխատանքները։
Մոտ 9 բետոնե սյուների վրա տեղադրվելու են լույսերը, ինչի արդյունքում նշված փողոցում ժամեր անց արտաքին լուսավորության խնդիրը կհամարվի լուծված։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Ճիշտ ասած՝ ասեցինք խնդրանքով դիմենք, ու հավատում էինք, որ մեր քաղաքապետը անպատասխան չէր թողնի։ Մտածում էինք՝ գործը կարվեր, բայց ոչ այսքան շուտ, մյուս տարվա մեջ, քանի որ գիտենք՝ հիմա Ամանորյա եռուզեռ է։
Բայց այսօր առավոտյան տեսանք, որ արդեն քաղաքապետարանի աշխատակիցները LED լույսերով ու տեխնիկաներով ժամանեցին գյուղ, ու մի քանի ժամ հետո աշխատանքները կավարտվեն։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Է․ Բաբայանին, ով հերթական անգամ իր գործով ապացուցեց, որ ինքը իսկական՝ իր համայնքի մասին մտածող, իր համայնքի հոգսերով ապրող, իր համայնքի բնակչի «ցավին դարման լինող», բնակչի «մատից փուշ հանող» առաջին հերթին մարդ է, հետո՝ քաղաքապետ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, կառավարության օժանդակությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակվում են իրականացվել ոչ միայն Աբովյան քաղաքում, այլ նաև Աբովյան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերում։
Ի զուր չէ, որ աբովյանցիները բարձր են գնահատում Է. Բաբայանի ու նրա թիմի աշխատանքը՝ ասելով, որ․ «Եթե նախկինում քաղաքապետեր ենք ունեցել, որոնց աշխատասենյակ անգամ մտնելու հնարավորություն չենք էլ ունեցել, ապա հիմա ոչ թե մենք ենք գնում մեր քաղաքապետ Է. Բաբայանի մոտ, այլ շատ հաճախ, օրվա տարբեր ժամանակահատվածներում նրան ու իր թիմի աշխատակիցներին, այդ թվում՝ տեղակալներին, կհանդիպենք թե բակերում, թե բնակիչների հետ անակնկալ հանդիպումներում։ Ու այդ անակնկալ հանդիպումների արդյունքում է, որ Է. Բաբայանը լսում է մեր՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները և, հպարտությամբ ենք նշում, կարճ ժամանակում խնդիրները լուծվում են»։
Հիմա արդեն ակնհայտ է, որ Աբովյան քաղաքում ոչ միայն անցկացվում են նոր կոյուղատարներ, ջրագծեր, ասֆալտապատվում են ճանապարհներ, և այդ ամենը ՀՀ Կառավարություն – Կոտայքի մարզպետարան – Աբովյանի քաղաքապետարան համագործակցության շնորհիվ։ Կառավարությունն էլ, տեսնելով, որ հստակ ծրագրեր են ներկայացվում ի շահ բնակչի՝ ընդառաջում է։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին Աբովյան խոշորացված համայնքում նաև ավելացել են այն փողոցների ու բակային հատվածների ցանկը, որտեղ ԽՍՀՄ տարիներից եղած, շատ դեպքերում էլ ժանգոտած ու «մոմի ճրագ» համարվող արտաքին լուսավորությունը փոխվել է LED լույսերով։
SHAMSHYAN.com-ը մի քանի հեռախոսազանգեր էր ստացել Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի վարչական բնակավայրի բնակիչներից, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնում Աբովյանի քաղաքապետարանին, որ Պտղնի բնակավայրի փողոցների մեծ մասում արդեն գիշերային ժամերին կարող ես թե՛ որպես վարորդ, թե՛ որպես հետիոտն շրջել LED լուսավորության պայմաններում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում Պտղնի բնակավայրի 13-րդ փողոցում ևս սկսվելու են արտաքին լուսավորման LED լույսերի տեղադրման աշխատանքները, իսկ այդ փողոցում 150-ից ավելի տներ կան, սակայն բավականին ժամանակ է, լուսավորության բացակայությունը պատուհաս էր դարձել բնակիչների համար։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։