Պայթյուն և փլուզում՝ Արմավիրի մարզի տներից մեկում. կա վիրավոր. ժամանել են փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով կա տուժած քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ բնակավայրի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվակ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարել է Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, վիրավորի ինքնությունները և պայթյունի պատճառը:
Ըստ նախնական տեղեկություների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել նաև փլուզում և կոտրվել են տան պատուհանները:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։