78533 դիտում
12:38 26-02-2023
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Գեղարքունիք գյուղի տներից մեկում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել. կա 1 զոհ. ժամանել է մարզի ոստիկանապետը. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 26-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում:
ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Խաչատրյանը:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիք մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ:
Նույն վաշտի ավագ պարեկներ Հայկ Բադալյանը, Արմեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Մեսրոպ Հարությունյանը սահմանազատել են սեփական տան ողջ տարածքը, որպեսզի տեղում աշխատեն փրկարարներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներն ու Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ, 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:
Պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել պատերի փլուզում:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)