211652_close_icon

Արտակարգ ու առեղծվածային դեպք՝ Սյունիքի մարզում․ «Hyundai Elantra»-ն  վերածվել է մոխրակույտի, իսկ «Mercedes»-ը դարձել է ոչ շահագործելի․ Գորիսի ոստիկանները պարզում են հանցանք կատարած անձի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3880 դիտում article-date 19:06 04-12-2025
Դեկտեմբերի 2-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ 

Հրշեջները մարել են կայանված «Hyundai Elantra»-ում բռնկված հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Արդեն տեղում 31-ամյա Հայկ Զ-ն պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններւոմ իրեն անհայտ հանգամանքներում հրդեհվել է իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որը ամբողջությամբ այրվել է, ինչի համար իրեն պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։

Հայկ Զ․-ն հայտնել է, նաև որ իր ավտոմեքենայի հրդեհվելու արդյունքում հրդեհվել է նաև իր ավտոմեքենայի կողքին կայանված համագյուղացի 31-ամյա Դավիթ Բ․-ին պատկանող «Mercedes»-ը, ում նույնպես պատճառվել է  նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում գույքը ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները և հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր