Ավտովթար՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Nissan»-ը․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Hyundai Elantra»-ն՝ խոտածածկի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Խ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Երևանի բնակիչ 19-ամյա Մանվել Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Hyundai Elantra»-ն՝ խոտածածկի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թոռնիկ Ղուկասյանը և Նարեկ Աղաբաբյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։