211652_close_icon
views-count31326 դիտում article-date 09:11 20-09-2015

Առեղծվածային ավտովթար-հրդեհ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 20-ին, առեղծվածային ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RR 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում` հեռուստաաշտարակի հարևանությամբ դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 60 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բրիգադը; Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Հրշեջները կրակը մարելուց հետո ոստիկանների հետ փնտրել են վարորդին, սակայն վարորդին չեն կարողացել գտնել: Թե ով է եղել մեքենայի վարորդը և բացի նրանից մեկ այլ քաղաքացի կամ քաղացքիներ եղել են ավտոմեքենայում` ոստիկանությունը պարզում է, ինչպես նաև ում է պատկանում ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր