211652_close_icon

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գողացել են ավտովթարից հետո Աբովյանի քննչական բաժնի հարակից տարածք տեղափոխված «Hyundai Getz»-ի 4 անվադողերը՝ անվահեծերով, նվագարկիչը և լուսարձակը

views-count721 դիտում article-date 12:42 04-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Նարե Վ․-ն և հայտնել, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ավտովթարից հետո իրեն պատկանող «Hyundai Getz» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հարակից տարածք, որտեղ ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարե Վ․-ն հայտնել է, որ նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է նշված ավտոմեքենայի թվով 4 անվադողերը իրենց անվահեծերով և մեկ պահեստային անվադողը՝ իր անվահեծով, նաև անհայտ ժամանակահատվածում նվագարկիչը և լուսարձակը՝ իրեն պատճառելով 2 հարյուր հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր