117350 դիտում
19:29 01-11-2023
Արտառոց դեպք՝ Վանաձորում. քաղաքացին դիմել է քննչական վարչություն և հայտնել՝ իր բնակարանը թալանել են, դեպքի վայր ժամանած պարեկն էլ իր հերթին գողացել է ոսկյա թանկարժեք զարդեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ 1 օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն է կատարվել և ինքը ահազանգել էր ոստիկանություն: Ահազանգով ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներ և նրանց այցից հետո ինքը հայտնաբերել է, որ իր բնակարանի ննջասենյակից գողացել են իրեն պատկանող ոսկյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով Լոռու մարզային քննչական վարչությունում և Ոստիկանության Տարոնի բաժնում Գ. Ա.-ն հայտնել է, որ գողացել են 1 մլն 500 հազար դրամի արժողության ոսկյա շղթա, 1000 ԱՄՆ դոլար արժողության 1 ոսկյա կանացի մատանի, 30 հազար դրամ արժողության 1 կանացի մատանի և 20 հազար դրամ արժողության 1 ոսկյա մատանի:
Տուժածը ոստիկանությունում և քննչական վարչությունում հայտնել է նաև, որ ինքը նշված գողության մեջ կասկածում է պարեկի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Հրաչյա Հակոբյանն է: Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, 2022թ․ օգոստոսի վերջին մայրաքաղաքում մի իսկական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել ոչ միայն Երևանում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցների նկատմամբ, այլ նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի։ Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ փորձել են օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկել, ու այդ պահին, չգիտես որտեղից, սնկի նման հայտնվել է մի քաղաքացի, ով սկսել է ծաղրանքի ենթարկել պարեկներին, իսկ երբ պարեկները նրան հորդորել են, որպեսզի չխանգարի իրենց ծառայողական աշխատանքը, այդ քաղաքացին սկսել է հայհոյանքներ հնչեցնել պարեկների հասցեին՝ ասելով. «Այ հոգնածներ, դուք էլ գիտեք՝ գործի՞ եք հելել, դուք էլ գիտեք՝ աշխատո՞ւմ եք», ու այդ ամենը զուգորդվել է հայհոյանքներով։ Պարեկները, տեսնելով, որ այդ քաղաքացին չի ենթարկվում իրենց օրինական պահանջներին, շարունակում է ոչ միայն խոչընդոտել իրենց աշխատանքին. այլ նաև դարձյալ հայհոյանքներ է հնչեցնում, նրան բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։ Թվում է, թե արդեն ոստիկանությունում այդ քաղաքացին կսթափվեր, սակայն սկսում է այնտեղ էլ «գաստրոլներ տալ» ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել՝ այս անգամ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ «աքլոր կտրած» քաղաքացին, պարզվում է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ, ավագ լեյտենանտ Հրաչյա Հակոբյանն է եղել, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմած։ Այս դեպքի մասին տեղեկացել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանն ու պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ու վերջիններս խոստացել են, որ Հ. Հակոբյանը ոչ միայն նախատինքի է ենթարկվելու իրենց կողմից, այլև պատժվելու է։ Բայց օրեր անց պարզվել է, որ Հ. Հակոբյանը ավելի ազդեցիկ է, քանի որ նրա քեռին ոստիկանության գնդապետ Էդուարդ Բազիկյանն է, ով աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ։ Իսկ Հ. Հակոբյանը, ով նախկինում աշխատել է ՃՈ-ում, երբ գոյություն չուներ պարեկային ծառայությունը, մեկ այլ արարքով «փայլել է». վիճաբանություն է ունեցել ոստիկանության Սևանի բաժնի ղեկավար ծառայողներից մեկի հետ, ով հայտնվել է անգամ հիվանդանոցում, իսկ գործերը «շիլաշփոթ անելով» փակել են։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
34898 դիտում
16:15 20-11-2019
Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք զարդեր
45347 դիտում
13:55 27-10-2019
Վանաձորում թալանել են տեղի թատրոնի դերասանուհու բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար
Այս բաժնից
9570 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին