Արտառոց դեպք՝ Երևանում․ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գործընկերոջը փոխանցել է 4 մլն դոլարի ոսկյա ձուլակտրոներ, իսկ ժամեր հետո գործեընկերոջ հայրը զանգահարել և հայտնել է, որ ձուլակտորները կեղծ են և իր հասցերին հնչեցրել է սպառնալիքներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 39-ամյա Շահեն Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 20-ին ժամը 21։10-ի սահմաններում գտնվելով Դեղատան փողոցում հանդիպել է իր գործընկեր Մամե Հ․-ի հետ, որտեղ փոխանցել է 4 մլն ԱՄՆ դոլար գումարի ոսկյա ձուլակտորներ, որից հետո վերջինս գտնվելով Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում իրեն է զանգահարել Մամեի հայրը՝ Թաժդին և հայտնել, որ իր կողմից տրված ոսկյա ձուլակտորները ոսկի չեն եղել և սպառնացել, որ սպանելու է իրեն, եթե չկարգավորի այդ հարցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Թաժդին Հ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։