Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. կա վիրավոր. 6 մասնակիցների ինքնությունը Էրեբունու ոստիկանները պարզել են
Նոյեմբերի 29-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր: Այդ օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 47 բժիշկների խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Ռազմիկ Ա.-ն է:
Պարզվել է նաև, որ ժամը 19:20-ի սահմաններում Սուվորովի փողոցի 59 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 29-ամյա Զաքար Ա.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Հ.-ն, Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Հ.-ն, 42-ամյա Հարություն Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Անդրանիկ Ե-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ռազմիկ Ա.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին և փոխադարձ սպառնալիքներ հնչեցրել:
Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։