Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են «Յուղերի Խաչմերուկի» մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 30-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ «Յուղերի Խաչմերուկի» դիմաց մոտ 20 անձանց միջև ծեծկռտուք է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ նույն օրը ժամը 20։50-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված օրը ժամը 20։50-ի Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ նշված միջադեպին մասնակից են եղել Երևանի բնակիչներ 21-ամյա Վլադիմիր Պ․-ն, 22-ամյա Ռոբերտ Հ․-ն և 34-ամյա Միքայել Ս․-ն, ովքեր տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 30-ին ժամը 20։50-ի սահմաններում գտնվելով վերը նշված հասցեի դիմաց ավտոմեքենայի երաժշտության բարձր լինելու հետ կապված ծեծկռտուքի են բռնվել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց և հնչեցրել են հայհոյանքներ, որից հետո քաղաքացիները միջամտել են և իրենք հեռացել են նշված վայրից։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։