211652_close_icon

Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչներն ասում են․ 30 տարի ավտոները ջարդուխուրդ էին լինում քանդված ճանապարհին, հիմա շնորհիվ կառավարության, պատկերը այլ է՝ ի օգուտ գյուղացու․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count175 դիտում article-date 23:13 01-12-2025
Վերջին տարիների ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ ճանապարհների հիմնանորոգման, որոշ հատվածներում՝ նորերի կառուցման հսկայական աշխատանքներ են իրականացվել, և այն շարունակվում է։

Ողջունելի է, որ կառավարությունը ճանապարհներ է հիմնանորոգում նաև մարզերի այն գյուղերում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվել էին միայն սովետական տարիներին։

Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Արգինա գյուղ տանող ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատվում է, և առաջիկա օրերին այն կհանձնվի շահագործման։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները ասում էին․ «Սովետական տարիներին էինք գյուղում ասֆալտ տեսել։ 30 տարի է էդ քանդրված ճանապարհներով ավտոները ջարդելով երթևեկում էինք, 30 տարի ոչ մեկի մտքով չանցավ, որ էս գյուղում էլ կյանք կա, սկի հույս էլ չունեինք, թե մի օր մեր գյուղում էլ ճանապարհները կհիմնանորոգվեն։

Ամիսներ առաջ, երբ ինչ-որ ճանապարհաշինարարներ եկան գյուղ, սկսեցին չափչփել՝ մտածեցինք՝ հերթական անգամ կբավարարվեն փոսերը նկարելով։

Բայց այսօր արդեն ականատես ենք, թե ոնց է կառավարությունը մեր գյուղում ասֆալտապատման աշխատանքները ավարտին հասցնում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր