187733 դիտում
22:20 23-02-2024
Լարված իրավիճակ՝ Քասախ գյուղում․ կա զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել է «Hummer», «Mercedes», «Նիվա», «06» և ջարդուխուրդ արված «Mazda»․ բնակիչներն ասում էին․ «Ոստիկաններն ու պարեկները ուշանային, զոհերի թիվը ավելանալու էր»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով 3 ավագ քննիչների գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։
«Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են և ըստ օպերատիվ տեղեկությունների «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ շենքերի մի թաքուն տեղ կանգնել է։
Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ․ Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են այնպիսի փորձառու քննիչներ, ովքեր նմանատիպ հանցագործություների բացահայտման ուղղությամբ հարուստ փորձ ունեն։
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ « Թողնես կասեն թուրքը կոտորում ա մեզ, լրիվ «մի կաթիլ մեղրի» պատմություն։ Ճիշտ ա, մի հոգի մահացել է, բայց եթե ոստիկաններն ու պարեկները մի փոքր ուշանային, զոհերի ավելի շատ կլիներ։ «Hummer»-ի տերն էլ Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։ Էն սպիտակ «Mazda»-ն էլ թե խի ջարդեցին, չգիտենք։ Ամոթ ա, էս մեր գյուղը երբ ա սենց պատմության մեջ հայտնվել։ Միշտ հանգիստ ա եղել գյուղում վիճակը։ Թե էսօր ինչ սատանա ա մտել սրանց մեջ, չգիտենք։ Ամիսներ առաջ էր էլի ավտոներ էին ջարդել։ Ոստիկանները բռնեցին, տվեցին քննիչներին, քննիչներն էլ տարան դատարան, դատարանը բաց թողեց ու մեղավորը ոչ թե ոստիկաններն ու քննիչներն են, այլ մեր որոշ «արդար» դատավորներ»։
Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե դատարանը ուրեմն լուրջ հիմքեր չի տեսել, դրա համար էլ գուցե բաց է թողել, քաղաքացիներն ասում էին․ «Համենայն դեպս էն ժամանակ ոստիկաններն ու քննիչները իրենց գործը արեցին, իսկ այսօր էլ ոստիկանների ու պարեկների շնորհիվ գոնե ժամանակավորապես «վենդետան» կանխվեց»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա ու ոստիկաններն ու քննիչները պարզում են «Mercedes»-ի հրդեհման դեպքը կապ ունի նշված միջադեպի հետ, թե ոչ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 375+
375+